Նախորդ օլիմպիական խաղերում չեմպիոն դարձած բելառուս ծանրորդը բաց կթողնի «Լոնդոն 2012»-ի խաղերը

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | July 25, 2012 14:35

2008-ին Պեկինում կայացած օլիմպիական խաղերում 105 կգ քաշային կարգում չեմպիոն դարձած Անդրեյ Արյամնովը (Բելառուս) բաց կթողնի «Լոնդոն 2012»-ի խաղերը: Պատճառը` կողերի վնասվածքն է, որը նա ստացել էր հունիսին Բորիսովում կայացած Բելառուսի դպրոցականների սպարտակիադայում:

Արյամնովը, ձեռքի վնասվածքի պատճառով, չէր մասնակցել մայիսին կայացած Բելառուսի առաջնությանը, որում ընտրվել էին այն մարզիկները, որոնք հանդես են գալու օլիմպիական խաղերում: Եվ որոպեսզի պարզեն, թե ինչ մարզավիճակում է 24-ամյա օլիմպիական խաղերի չեմպիոնը, նրան առաջարկել էին կարողությունները ցույց տալ դպրոցականների սպարտակիադայում: Չլսելով անձնական մարզչին, Արյամնովը մրցումների ժամանակ փորձել էր բարձր կիլոգրամներ սանձել, և հետևանքն այն էր ղել, որ նա վնասվածք էր ատացել, նաև չէր կարողացել բարձրացնել պատվիրած կիլոգրամները:

Արյամնովն ընդգրկված էր Բելառուսի օլիմպիական հավաքականի նախնական կազմում: Ծանրորդը կատարվածի համար մեղադրել է ծանրամարտի Բելառուսի հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գոնչարովին, որը նրան պարտադրել է մասնակցել դպրոցականների մրցումների և ի վերջո հասել է այն բանին, որ չմեկնի Լոնդոն:

Ի դեպ, 2009-ին Արյամնովի նկատմամաբ քրեական գործ էր հարուցվել, դրանից հետո նա երկու անգամ բռնվել էր հարբած ավտոմեքենա վարելու հանցանքում, և դատարանը նրան տուգանել էր խոշոր գումարով:

Դիտվել է 1158 անգամ:
Print Friendly

Leave a Reply