Բացառիկ մանրամասներ Վանո Սիրադեղյանի “անհետացման” հետ կապված. բացահայտում է թիկնազորի նախկին պետը

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | July 25, 2012 14:48

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ ներքին գործերի նախկին նախարար Վանո Սիրադեղյանի նախկին թիկնազորի պետ Սուրեն Սիրունյանը բացառիկ հայտարարություններ արեց և պատմեց, թե վերջին անգամ որտեղ և ինչ պայմաններում է տեսել Վանոյին և ուր է գնացել նա դրանից հետո:

“Այսօր առաջին անգամ հայտարարում եմ բոլորին, որ Վանո Սիրադեղյանին ես ինքս եմ ճանապարհել Հայաստանից”,-ասաց թիկնազորի նախկին պետն ու մանրամասնեց այդ օրվա նրանց վերջին հանդիպման ընթացքն ու ավարտը:

“Վանո Սիրադեղյանին ես վերջին անգամ տեսել եմ 2000 թվականի ապրիլի 3-ի լույս 4-ի գիշերը: Այդ օրը, երեկոյան 12:30-ին Վանո Սիրադեղյանը միայնակ նստած էր ՀՀՇ վարչության շենքի առաջ: Ոչ ոք այդ օրը չի իմացել, որ Վանոն հաջորդ օրը Հայաստանում այլևս չի լինելու:  Մենք, ինչպես կարգն է, Սիրադեղյանին երկու մեքենայով ուղեկցեցինք դեպի տուն, բայց մինչ այդ նա ինձ ասաց, որ ուզում է ինքն իր անձնական մեքենայով միայնակ լինի ղեկին, և երկրորդ մեքենան չպետք է իրենց հետ մտնի բակ: Ճիշտ է, մի պահ տարօրինակ թվաց ինձ Վանոյի այդ ասածը, բայց երկրորդ պահին` արդեն ճանապարհի կեսից, սկսեցի ինչ-որ բաներ հասկանալ: Հասնելով տուն` Վանո Սիրադեղյանը իջավ իր մեքենայից և անմիջապես նստեց իմ մեքենան, թիկնազորի մյուս տղաները բակում սպասում էին մեզ, ես ազդանշան տվեցի նրանց, որ ես գնում եմ, և իրենք հասկացան, որ Սիրադեղյանն արդեն տանն է, և երկուսով բակից դուրս եկանք: Այդ ժամանակ պետք է ասեմ, որ ամբողջությամբ հսկվում էր Վանո Սիրադեղյանի` Մյասնիկյան պողոտայում գտնվող բնակարանը, որի շուրջը տարօրինակ մեքենաներ կային, այնպիսի մեքենաներ, որ նախկինում այդ մեքենաները այդտեղ չեն կանգնել: Ամբողջ ճանապարհին ես փորձել եմ այնպես անել, որ այդ մեքենաներից երկուսը չկարողանան մեր հետևից գան”,- պատմեց Սիրունյանն ու եզրափակեց. “Վանո Սիրադեղյանին թողնելով Երևանի X հատվածում` առանց ետ նայելու վերադարձա տուն”:

 

Վահե Մակարյան

 

Դիտվել է 1332 անգամ:
Print Friendly

Leave a Reply