Ավարտվեց «Արամ Մանուկյան» ամառային ճամբարը ՆԱՄ Շուշիի կենտրոնում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | July 25, 2012 14:10

 Հուլիսի 22-ին փակվեց «Նարեկացի» արվեստի միության Շուշիի կենտրոնում անցկացվող «Արամ Մանուկյան» ամենամյա ութերորդ մանկական ամառային ճամբարը:
2004 թվականից ի վեր կանադահայ կամավորներ Հայդուկ և Աիդա Շամլյանները իրենց երկու զավակների հետ ամեն ամառ այցելում են Արցախ, և Շուշիի «Նարեկացի» արվեստի միության կենտրոնում կազմակերպում են մանկական ճամբար շուշեցի երեխաների համար: Այս տարի նախատեսված ութանասուն մասնակիցների փոխարեն ճամբարում ընդգրկվեցին երկու հարյուրից ավելի շուշեցի փոքրիկներ` 5-12 տարեկան:
Ճամբարի փակման կապակցությամբ կազմակերպվեց տոնական միջոցառում: Ճամբարականներին և հյուրերին իրենց հրաժեշտի խոսքն ասացին ճամբարի կազմակերպիչներ Հայդուկ և Աիդա Շամլյանները` խոստանալով նույն նպատակով վերադառնալ հաջորդ տարի ՆԱՄ Շուշիի կենտրոն:

Իր երախտիքի խոսքն ասաց նաև «Նարեկացի» արվեստի միության հիմնադիր տնօրեն Նարեկ Հարթունյանը՝ նշելով, որ «Արամ Մանուկյան» ամենամյա ամառային ճամբարն իր հատուկ տեղն է գրավում ՆԱՄ Շուշիի կենտրոն հաճախող երեխաների սրտերում:
Հանդիսավոր միջոցառման մասն էին կազմում ՆԱՄ Շուշիի կենտրոնի պարախմբի, երգչախմբի, ասմունքի և թատերական խմբերի սաների ելույթները:

 

Դիտվել է 1229 անգամ:
Print Friendly

Leave a Reply