Մեր երկու թիմերն էլ հայտնվել են ծանր վիճակում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | July 25, 2012 13:40

Վաղը ֆուտբոլի Եվրալիգայի որակավորման 2-րդ փուլի հանդիպումները կանցկացնեն մեր երկու թիմերը` «Շիրակը»  և «Գանձասարը», որոնք հյուրընկալվելիս զիջել են մրցակիցներին միևնույն 0:2 հաշվով: Գործնականում մերոնք հայտնվել են ծանր վիճակում:

Հանրային հեռուստատեսությունը ուղիղ եթերով հեռարձակելու է  «Շիրակ»-«Բնեյ Յեհուդա» (Իսրայել) հանդիպումը,  Իսկ «Շողակաթ» հեռուստաընկերությունը  Երևանից ցուցադրելու է «Գանձասար»-«Սերվետ» (Շվեյցարիա) խաղը:

Ի դեպ, գրավախաղերի կազմակերպիչները նախապատվությունը մեր թիմերի մրցակիցներին են տալիս:

«Շիրակ»-«Բնեյ Յեհուդա» մրցավեճում հյուրերի հաղթանակի համար սահմանվել է 1,90 գործակից, գյումրեցիների հաղթանակի` 3,40 գործակցով: Ոչ-ոքին գնահատվում է 3,40 գործակցով:

«Գանձասար»-«Սերվետ» խաղում մեր թիմի  հաղթանակի գործակիցն է`  4,33, «Սերվետի»` 1,66: Ոչ-ոքիի գործակիցն է` 3,50:

 

 

Դիտվել է 1285 անգամ:
Print Friendly

Leave a Reply