Հունաստանի խիստ ռեժիմով բանտում այգի ու գրիլ են գտել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 25, 2012 12:42

Հունաստանի խիստ ռեժիմով խոշորագույն բանտում հայտնաբերվել է լողավազան: Հունաստանի արդարադատության նախարարությունն այն վերացնելու որոշում է ընդունել: Նախարարության հանձնաժողովը թերթերից մեկում հրապարակված հոդվածի հետաքննություն է կատարել, որում ասվում է, որ  բանտի տարածքում, հոգեբուժարանի մասնաշենքի կողքին լողավազան է  կառուցվել: Բանտում ավելի քան 2000 բանտարկյալ կա, որոնցից մի քանի հարյուրը բուժվում է հոգեբուժարանում: Հանձնաժողովը նաև այգի, գրիլ  ու «զանազան թռչնատեսակներով վանդակներ» է հայտնաբերել:

Նախարարությունը կարգադրել է քանդել հիշյալ կառույցները, քանի որ դրանք, ըստ իշխանությունների , «չեն համապատասխանում բանտի աշխատանքին»: Նախարարությունը դատախազությանը խնդրել է պարզել, թե ում խնդրանքով է լողավազան կառուցվել  ու դրա համար գումար հատկացվել:

Դիտվել է 987 անգամ:
Print Friendly

Leave a Reply