Մեքենան շրջվել է գետը`մեկը մահացել է

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | July 25, 2012 12:24


Հուլիսի 25-ին, ժամը 01.13-ին ոստիկանությունից տեղեկացրել են, որ Ազատավան գյուղի կամրջի մոտ տեղի է ունեցել ավտոպատահար, կան տուժածներ, և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և Արարատի մարզային փրկարարական ջոկատը։
Դեռևս չպարզված հանգամանքներում «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի 32 ՕՏ 265 պ/հ (վարորդ` Երևանի բնակիչ, 1973 թ. ծնված Գագիկ Միրզախանյան) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից, բախվել հենասյուներին և շրջվել Ազատ գետը:
Նախքան հրշեջ-փրկարարների ժամանումը` Գ. Միրզախանյանը և ուղևոր` 1970 թ. ծնված Արսեն Ազատյանը տարբեր մարմնական վնասվածք¬ներով տեղափոխվել են Արտաշատի հիվանդանոց, որտեղ Ա. Ազատյանը մահացել է:
Բժիշկների գնահատմամբ` Գ. Միրզախանյանի առողջական վիճակը միջին ծանրության է:
Ժամը 03.00-ին մեքենան ավտոկռունկի օգնությամբ դուրս է բերվել գետից:

Դիտվել է 769 անգամ:
Print Friendly

Leave a Reply