10 մեծ քաղաքներ սնանկության եզրին են

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 25, 2012 11:50

Իտալիայի 10 մեծ քաղաքների ֆինանսական դրությունն այնքան ծանր է, որ քաղաքային իշխանություններն արդեն մտածում են, թե որտեղից կարելի է գումար վերցնել աշնանն ուսումնական հաստատությունների աշխատանքը վերսկսելու համար:

Պաշտոնական տվյալների համաձայն, սնանկության եզրին են Նեապոլը, Պալերմոն, Ռեջո դի-Կալաբրիան, քաղաքներ, որտեղ տարիներ շարունակ ծաղկել են կաշառակերությունն ու չարաշահումները:

Հաշվի առնելով այն փաստը, որ Իտալիայի կառավարությունը պատրաստվում է պետության ընդհանուր պարտքը նվազեցնելու նպատակով զգալիորեն նվազեցնել տարածաշրջանների ֆինանսավորումը, տարածաշրջանային մակարդակով սնանկացումը կարող է  այնպիսի հարված լինել, որին Իտալիայի տնտեսությունն անզոր կլինի դիմանալ:

Մի քանի օր առաջ Իտալիայի վարչապետ Մարիո Մոնտին պաշտոնապես հայտարարել է, որ Սիցիլիան հայտնվել է  ֆինանսական ճգնաժամի առջև:

Դիտվել է 1094 անգամ:
Print Friendly

Leave a Reply