Ինդոնեզիայում փորձում են փրկել հսկայական գլխով 3-ամյա երեխային
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | July 25, 2012 11:38
Հիդրոցեֆալիայով տառապող երեխայի ծնողներն օրական ընդամենն 2 դոլար են վաստակում և հույս ունեն, որ մարդիկ կօգնեն իրենց փրկելու փոքրիկին:
Դիլլա Անարջիա Ադիլան ծնված օրվանից տառապում է հիդրոցեֆալիայով. այս հիվանդությանը բնորոշ է ուղեղում հեղուկի կուտակումը:
3-ամյա աղջնակի գանգը ծնվելու ժամանակ սովորականից մեծ էր, իսկ հիմա այն 100 սմ շրջագիծ
ունի, 3 անգամ գերազանցում է նորմը: Հիվանդությունն արդեն բարդ հետևանքներ է թողել տեսողության ու ոտքերի վրա: Նա չի կարողանում ինքնուրույն տեղափոխվել, կողքին միշտ սիրելի հարիկն է, կամ էլ մայրն ու քույրիկը` 7-ամյա Ֆազիրան: Աղջիկը հետ է մնացել զարգացման մեջ, հազիվ է մի քանի բառ արտաբերում: Հիդրոցեֆալիան, որն այլ կերպ անվանում են նաև «ուղեղի ջրգողություն», կարող է սաղմնային վիճակում տարած վարակի հետևանք լինել:
Ինդոնեզիայում բժիշկները երեխային ծանր վիճակի պատճառով չեն փորձում վիրահատել: Աղջկան փրկել հնարավոր է Բրիտանիայում, սակայն, ընտանիքն այդքան գումար չի կարողանում կուտակել, իսկ ցանկացած հապաղում կարող է հանգեցնել մահվան: Դիլլայի ծնողներն անկեղծորեն հավատում են, որ բարի մարդիկ կօգնեն իրենց բալիկին դուրս գալ այդ վիճակից:
«Մեր սիրտը կտոր-կտոր է լինում, երբ տեսնում ենք փոքրիկի տառապանքները: Վիրահատությունը թանկարժեք է, սակայն դա էլ փրկություն չի երաշխավորում: Մեզ մնում է աղոթել և հրաշքի սպասել»:






Facebook
Tweet This
Email This Post
