Վթարը բրազիլական Հէկ-ում առանց էլեկտրականության է թողել 10-յակ միլիոն մարդկանց

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 11, 2009 11:22

Բրազիլիայի արևելյան ափին` Ռիո դե Ժանեյրո, Սան Պաուլու և այլ քաղաքների 10 միլիոնավոր բնակիչներ մի քանի ժամ զրկված են եղել հոսանքից Բրազիլիայի խոշորագույն հիդրոէլեկտրակայանում (ՀԷԿ) տեղի ունեցած վթարի պատճառով: Բնակավայրերը հոսանքազրկվել են երեկ երեկոյան (Երևանի ժամանակով ժամը 4-ին):
Պարագվայի հետ սահմանին տեղակայված «Իտայպու» ՀԷԿ-ում տեղի ունեցած վթարի պատճառով ամբողջությամբ հոսանքազրկվել է 10 մլն բնակչութուն ունեցող Ռիո դե Ժանեյրոն, անջատված է եղել նաև փողոցների լուսավորությունը: Հոսանքից զրկված են եղել նաև 15 մլն բնակիչ ունեցող Սան Պաուլուն և 5,4 մլն բնակիչ ունեցող Բելու-Օրիզոնտիս քաղաքները:
Էլեկրտականություն չի եղել նաև ատլանտյան ափի մի քանի խոշոր քաղաքներում, 15 րոպեով ամբողջությամբ հոսաքնազրկվել է նաև հարևան Պարագվայը:
ՀԷԿ-ում վթար էր տեղի ունեցել ուժեղ քամու պատճառով: «Իտայպու» ՀԷԿ-ն ապահովում է երկրի սպառած էլեկտրաէներգիայի 20 տոկոսը: Վթարի հետևանքով տուժել են Բրազիլիայի 27 նահանգներից 9-ը:
Պատահարից մոտ 3 ժամ անց էլեկտրամատակարարումը վերականգնվել է:

Դիտվել է 2268 անգամ:
Print Friendly

Leave a Reply