Ջրասուզակները Բալթիկ ծովի հատակին արծաթի գանձարան են հայտնաբերել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 25, 2012 10:18

Ջրասուզակների արշավախումբը  XVI  դարում Բալթիկ ծովում խորտակված «Մարս» գալեոնում գանձարան է  հայտնաբերել` արծաթյա 4000  կոպեկ: Տեղեկությունը հայտնել է արշավախմբի մասնակից Տոմաշ Ստախուրան` TVN24 հեռուստաալիքի եթերում:

Այն հայտնաբերվել էր դեռևս 2011-ի օգոստոսին, երբ Էռլանդ կղզուց դեպի արևելք ջրասուզակները պատահաբար նավի կմախք հայտնաբերեցին: Ենթադրաբար, նավը խորտակվել է 1564-ին, դանիացիների հետ երկօրյա մարտի ժամանակ Դանիայի թագավորը ցանկանում էր գրավել շվեդական նավը, սակայն նավի վրա պայթյուն է եղել, որից հետո այն ջրի տակ է անցել:

Բալթիական գտածոն այնքան արժեքավոր է, որ «Մարսի» պահպանության համար մշակվել է միջազգային ծրագիր:

Ի դեպ, «Մարսը» լավ է պահպանվել. Բալթիկ ծովի մեծ խորություններում թթվածինը քիչ է, որը նավային որդի գոյությունը պարզապես  բացառում է: Դրա պատճառով է, որ Բալթիկ ծովն ասես փայտը պահածոյացնելու հրաշալի միջավայր է ստեղծում, որից քիչ են  տուժում նաև մետաղները:

Շվեդիայի իշխանությունները մտադիր են  նավի վիրտուալ եռաչափ թանգարան ստեղծել: Ստորջրյա լուսնկարահանումների շնորհիվ ապագայում այն կարող է ցանկացած մարդ դիտել:

Դիտվել է 1062 անգամ:
Print Friendly

Leave a Reply