Ինդոնեզիայում 6,6 մագնիտուդով ստորգետնյա ցնցումներ են գրանցվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 25, 2012 10:00

Ինդոնեզական Սումատրայից հյուսիս արևմուտք 6,6 մագնիտուդով երկրաշարժ է եղել:

Ինչպես հայտնել են ԱՄՆ երկրաբանական ծառայությունից, ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտվում է Մեդան քաղաքից 292 կմ արևմուտք, 45,9 կմ խորության վրա:

Հնարավոր զոհերի ու ավերածությունների մասին դեռևս տեղեկություններ չկան: Իսկ ցունամիների խաղաղօվկիանոսյան կենտրոնից հայտնել են, որ ցունամիի վտանգ չկա:

Դիտվել է 1110 անգամ:
Print Friendly

Leave a Reply