Սիրիացի փախստականները Թուրքիայում ապստամբություն են բարձրացրել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 25, 2012 9:53

Թուրքիայում սիրիացի փախստականների ճամբարներում անկարգություններ են բռնկվել այն բանից հետո, երբ ամբոխը փորձել  է  գրոհով խանութը գրավել: Ոստիկանները սկսել են իրենց վրա քարեր նետողներին ռետինե գնդակներով կրակել ու արցունքաբեր գազ են թողել:

Vesti.ru-ն հայտնում է, որ ճամբարականները դժգոհ են իրենց պայմաններից, վատ սննդից, ջրի պակասից, դրամական փոքր հատկացումներից:

Իսկ որոշ փախստականներ էլ արդեն վերադարձել են իրենց երկիր:

Ներկայումս Թուրքիայում 40 հազար սիրիացի  կա , որոնք սահմանի երկայնքով տեղակայված 10 ճամբարներում են ապրում:

Դիտվել է 1091 անգամ:
Print Friendly

Leave a Reply