Մահացել է Գանայի նախագահը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 25, 2012 4:46

Հիվանդության մասին իմանալուց մի քանի ժամ անց վախճանվել է Գանայի նախագահ Ջոն Էվանս Աթա Միլզը: Այդ  մասին  ասվում  է նախագահի ադմինիստրացիայի հայտարարության մեջ:

Թե ինչով էր հիվանդ նախագահը` չի նշվում: Իսկ  BBC-ն գրում է, որ նրա մոտ կոկորդի քաղցկեղ էր:

Նախագահի մահից հետո երկիրը կղեկավարի փոխնախագահ Ջոն Դրամանի Մահաման, որը նախագահական երդում է տվել նախագահի մահից մի քանի ժամ անց: Սահմանադրության համաձայն, նա այդ պաշտոնը կվարի  մինչև Միլզի ժամկետի ավարտը, որը լրանում է դեկտեմբերին:

Պրոֆեսոր Ջոն Էվանս Աթա Միլզը ծնվել էր 1944-ի հուլիսի 21-ին, Գանայի արևմուտքում: Նա կրթված մարդ էր, սովորել էր Գանայի համալսարանում, Լոնդոնի տնտեսության ու քաղաքական գիտությունների դպրոցում, դոկտորական աստիճան էր ստացել լոնդոնյան համալսարանին կից արևելյան ու աֆրիկյան հետազոտությունների դպրոցում: 20 տարի դասավանդել է Գանայի համալսարանում և ողջ աշխարհում ճամփորդել որպես  հրավիրյալ դասախոս:

Դիտվել է 1051 անգամ:
Print Friendly

Leave a Reply