Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարար, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Կոլոկոլցևի գլխավորած պատվիրակությանը

Պաշտոնական, Օրվա լուր | | July 24, 2012 20:07

Հանդիպմանը երկուստեք ընդգծվել է, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև քաղաքական բարձր մակարդակի երկխոսությունը և ձևավորված ռազմավարական գործընկերությունը ամուր հիմք են բոլոր ոլորտներում և տարբեր մակարդակներում, այդ թվում՝ իրավապահ մարմինների միջև փոխգործակցությունը զարգացնելու և խորացնելու համար: ՌԴ ներքին գործերի նախարարը և հանդիպմանը մասնակցող ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը Հանրապետության նախագահին ներկայացրել են երկու երկրների իրավապահ մարմինների միջև համագործակցության արդյունքներն ու հետագա ծրագրերը:

 

Դիտվել է 1435 անգամ:
Print Friendly

Leave a Reply