Սուրբ Էջմիածնի քարոզչական կենտրոնի անդամները ՆԱՄ Շուշիի կենտրոնում
ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | ankakh | July 24, 2012 17:52
Հուլիսի 21-ին «Նարեկացի» արվեստի միություն Հայր Թովմա Աբեղա Խաչատրյանի գլխավորությամբ Շուշիի կենտրոն այցելեցին Սուրբ Էջմիածնի քարոզչական կենտրոնի և Կանադայի հայկական թեմի երիտասարդաց միության անդամները:
Հանդիպումը ՆԱՄ Շուշիի կենտրոնում կազմակերպվեց «Քարոզչական կենտրոնից դեպի Արցախ» ուխտագնացության շրջանակներում:
Հյուրերին ողջունեց ՆԱՄ Շուշիի կենտրոնի հիմնադիր տնօրեն Նարեկ Հարթունյանը: Իր օրհնությունը և գնահատանքը հայտնեց Հայր Թովմա Աբեղա Խաչատրյանը:
Ուխտագնացները ծանոթացան ՆԱՄ Շուշիի կենտրոնին, դիտեցին կարճամետրաժ ֆիլմ կենտրոնի ստեղծման ու գործունեության վերաբերյալ: Այնուհետև ՆԱՄ Շուշիի կենտրոնի երգչախմբի կատարմամբ ունկնդրեցին Հովհաննես Թումանյանի մի քանի ստեղծագործություններ: Իր ողջույնի խոսքն ասաց նաև ՆԱՄ Շուշիի կենտրոնում ընթացող «Արամ Մանուկյան» ամառային ճամբարի կազմակերպիչ կանադահայ Հայդուկ Շամլյանը:
Այս ամենը ուղեկցվում էր խնկի անուշահոտ բույրով:






Facebook
Tweet This
Email This Post
