ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանի ողջույնի խոսքը Հայաստանի օլիմպիականներին

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | July 24, 2012 15:59

Հարգելի  օլիմպիականներ, մարզիչներ, մասնագետներ: Մեկնարկում են Լոնդոնի օլիմպիական խաղերը: Բազում մասնակիցների հետ, մրցասպարեզներում նաև դուք պետք է ցույց տաք  ձեր հմտությունները: Հուսով եմ, որ  դուք  կդրսևորեք անկոտրում կամք , հաղթանակի ձգտում  և  աչքի կընկնեք բարձր արդյունքներով , քանզի  ինքներդ եք գիտակցում  հաջողության կարևորությունը :

Սիրելի մարզիկներ, ձեր մրցելույթներին ուշադրությամբ կհետևեն Հայաստանում  և  սփյուռքում: Ուզում եմ հավատալ , որ հուսախաբ չեք անի , բարձր կպահեք Հայաստանի զինանշանի , օրհներգի և դրոշի պատիվը: Դուք պետք է առաջնորդվեք օլիմպիական  վեհ գաղափարներով, արդարացի խաղի սկզբունքներով , առանձնանաք օրինակելի վարքագծով և պահվածքով:

Նախորդ տարների ընթացքում բազմիցս խոստացել եք , որ համաշխարհային այդ գլխավոր մարզահանդեսում հավուր պատշաճի եք ներկայանալու և ձեր արժանի տեղն եք նվաճելու օլիմպիական պատվանդանի վրա: Կոչ եմ անում , արժանապատվորեն կատարեք ձեր առաքելությունը, գործի վերածեք ձեր խոստումները, որպեսզի  զուր չանցնի մարզումներում թափած ձեր  քրտինքը :

Միլիոնավոր հայեր հույսերով ու հավատով սպասում են ձեր հաղթանակներին:

Արդարացրեք սպասելիքները:

Հաջողություն և հաղթանակ եմ մաղթում ձեզ :

Դիտվել է 1444 անգամ:
Print Friendly

Leave a Reply