Վինսենտ թայֆունից Հոնկոնգում 130 մարդ է տուժել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 24, 2012 15:42

Հոնկոնգում Վինսենտ թայֆունի հետևանքով  պաշտոնական տվյալների համաձայն 130 մարդ է տուժել` ստանալով տարբեր աստիճանի վնասվածքներ:

Էպիկենտրոնում քամու արագությունը 150կմ/ժամ էր: Օդերևութաբանական ծառայությունից մարդկանց խնդրել  են տներից դուրս չգալ, քանի որ հայտարարվել էր վտանգի ամենաբարձր` «տասներորդ» մակարդակ:

Առավոտից չէին աշխատում դպրոցները, գրասենյակները, ֆոնդային բորսան նույնիսկ ժամանակավորապես դադարեցրել էր աշխատանքը:

Կեսօրից հետո եղանակը կարգավորվել է, վերականգնվել են տրանսպորտային հաղորդակցությունները:

Ներկայումս հիվանդանոցներում տարբեր աստիճանի վնասվածքներով 129 մարդ կա, զոհերի մասին մինչ այժմ տեղեկություն չկա:

Նման թայֆուն այստեղ եղել էր 13 տարի առաջ:

Դիտվել է 1240 անգամ:
Print Friendly

Leave a Reply