Տեղի է ունեցել ԿԲ խորհրդի նիստ

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | July 24, 2012 16:08

Կենտրոնական բանկի խորհուրդը հուլիսի 24-ի նիստում, որը վարում էր ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը, փոփոխություններ և լրացումներ է կատարել «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտում ֆինանսական հաստատությունների համար սահմանվող նվազագույն պահանջների վերաբերյալ կանոնակարգը և գործարքում իրական շահառուի առկայության (բացակայության) վերաբերյալ հայտարարության ձևը հաստատելու մասին» թիվ 269Ն որոշման մեջ:

Խորհուրդը հաստատել է ՀՀ ԿԲ 2012-2013 թվականների հուշադրամների թողարկման ծրագրով նախատեսված «Հավաքական անվտանգության մասին պայմանագրի ստորագրման և կազմակերպության տարեդարձեր» հուշադրամի դիմերեսի և դարձերեսի էսքիզները:

Խորհրդի որոշմամբ ուժը կորցրած է ճանաչվել «ՊԻՐՈՊ» ՍՊԸ-ի գրավատան կազմակերպման թիվ ԳԳ-Ե 186 լիցենզիան, վերաձևակերպվել է Ա/Ձ Հովհաննես Ղազարյան փոխանակման կետի արտարժույթի առուվաճառքի թիվ 345 լիցենզիան՝ ելնելով անձնագրային տվյալների փոփոխությունից: Գրավատան կազմակերպման լիցենզիաներ են տրամադրվել Ա/Ձ Անուշ Նուրիջանյանին և «ԼԵԳԱՏ ԿՐԵԴԻՏ» ՍՊԸ-ին:

ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն

Դիտվել է 1428 անգամ:
Print Friendly

Leave a Reply