Շախմատային խաչմերուկներում
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | July 24, 2012 15:32
Հայ շախմատիստները հաջող են մասնակցել և մասնակցում աշխարհի տարբեր խաչմերուկներում կազմակերպված մի շարք միզազգային մրցաշարերում:
11-ամյա Սամուել Սևյանը (նկարում), չկրելով ոչ մի պարտություն և 9 հնարավորից վաստակելով 7 միավոր, առաջին մրցանակը նվաճեց Լոս Անջելեսում անցկացված 20-րդ «Մետրոպոլիտեն» մրցաշարում: Նա վերջին երկու ամսվա ընթացքում երկրորդ անգամ լրացրեց միջազգային վարպետի նորման:
Գրոսմայստերներ Սերգեյ Մովսիսյանը և Հրանտ Մելքումյանը հաղթանակներ տարան Շվեյցարիայի Բիլ քաղաքում մեկնարկած շախմատի խոշոր մրցաշարի առաջին տուրում:
Գրոսմայստեր Տաթև Աբրահամյանը, 5 հնարավորից վաստակելով 4,5 միավոր, առաջին մրցանակակիր դարձավ ԱՄՆ-ի Վուդլենդս Հիլս քաղաքում կայացած միջազգային մրցաշարում, որին մասնակցում էին 41 շախմատիստներ:
Գրոսմայստեր Տիգրան Ղարամյանը, 9 հնարավորից վաստակելով 7,5 միավոր, առաջին տեղը գրավեց Ֆրանսիայի Էքս լե Բեն քաղաքում անցկացված արագ շախմատի միջազգային խոշոր մրցաշարում: Մրցաշարին մասնակցում էին 135 շախմատիստներ:
Մրցաշարի ավարտից հետո առաջին ութ տեղերը գրաված մասնակիցները նոր մրցաշար անցկացվրին և ուժերը չափեցին նոկաուտ համակարգով: Այստեղ Ղարամյանը հինգերորդն էր: Հաղթող ճանաչվեց հոլանդացի գրոսմայստեր Լյուկ վան Վելին:






Facebook
Tweet This
Email This Post
