Թուրքիան հայերենի իմացությամբ հետախույզներ է փնտրում
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | Վարդուհի Իշխանյան | July 24, 2012 15:28
Թուրքիայի Ազգային հետախուզական ծառայությունը հայտարարություն է տարածել այն մասին, որ այսուհետ աշխատանքի է վերցնելու հայերենի իմացությամբ աշխատակիցների: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական Radikal պարբերականը:
Ազգային հետախուզական ծառայություն աշխատանքի ընդունվելու նպատակով Թուրքիայի քաղաքացիները պետք է տիրապետեն հինգ լեզուների: Օտար լեզուների շարքում ներառվել են հայերեն, պարսկերեն, եբրայերեն, ասորերեն կամ արաբերեն լեզուները: Քննությունը հանձնած կհամարվեն նրանք, ովքեր գրավոր քննության արդյունքում կհավաքեն առնվազն 70 միավոր:






Facebook
Tweet This
Email This Post
