Վարչության պետի տեղակալը խորհուրդ է տալիս զանգահարել «թեժ գիծ»՝ 23 -56- 00

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | July 24, 2012 14:58

«2011թ առ այսօր եղել է 1 դիմում-բողոք, մանկական խաղալիքի որակի վերաբերյալ, սակայն լաբորատոր հետաքննության արդյունքում պարզվել է, որ խաղալիքը ոչ մի բացասական նյութ չի պարունակում»,- «Փաստինֆո» լրատվական գործակալության թղթակցին ասաց ՀՀ Էկոնոմիկայի նախարարության շուկայի վերահսկողության տեսչության պետի տեղակալ Արարատ Սարգսյանը: Վարչության պետի տեղակալը նշել է նաև, որ իրենց կողմից պարբերաբար անցկացվող ստուգումների արդյունքում հայտնաբերվում են հիմնականում մակնշման բացակայության հետ կապված խախտումներ:
Ինչ վերաբերում է թունավորումներին, ապա, ըստ Արարատ Սարգսյանի՝ «ծնողը պետք է աչալուրջ լինի և խաղալիք գնի միմիայն խանութներից՝ անպայման պահանջելով համապատասխան մակնշում, իսկ մակնշման բացակայության կամ խաղալիքի թունավոր նյութեր պարունակելու կասկածի դեպքում, կարող են չգնել կամ զանգահարել Էկոնոմիկայի նախարարության շուկայի վերահսկողության տեսչության թեժ գիծ 23-56-00:
«Փաստինֆո» լրատվական գործակալություն

Դիտվել է 1246 անգամ:
Print Friendly

Leave a Reply