Ճապոնիայում անսովոր շոգի պատճառով 13 մարդ է մահացել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 24, 2012 14:48

Ճապոնիայի զգալի մասում, բացառությամբ ծայր հյուսիսում գտնվող Հոկայդո կղզին, արտասովոր շոգ է:  Ջերմաչափը 30°-ից ավելի է ցույց տալիս: Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն, մինչև շաբաթվա վերջ ջերմաստիճանը կբարձրանա մինչև 35-36°:

Հեռուստատեսությամբ  ամեն հաղորդումից հետո ժողովրդին զգուշացնում են ջերմային հարվածի հավանականության մասին, կոչ է արվում հաճախ ջուր խմել, թեյ կամ այլ ըմպելիքներ` հագեցած հանքային աղերով: Խնամակալության ծառայությունների աշխատակիցներն այցելում են տարեց մարդկանց ու ստուգում ջերմաստիճանը, օդորակիչների աշխատանքի ռեժիմը: Անսովոր շոգից հիմնականում տուժում են երեխաներն ու տարեցները և նրանք, ովքեր ստիպված են աշխատել դրսում:

Շտապ օգնության ու փրկարարական ծառայության աշխատակիցները հուլիսի 16-22 ժամանակահատվածում գրանցել են շոգից մահացության 13 դեպք, հոսպիտալացվել է 5 467 մարդ:

Դիտվել է 1075 անգամ:
Print Friendly

Leave a Reply