Յուրա Մովսիսյանը երկու գոլի հեղինակ

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | July 24, 2012 14:01

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանի թիմը` «Կրասնոդարը», հաջող մեկնարկեց Ֆուտբոլի Ռուսաստանի բարձրագույն խմբի առաջնությունում: Այն  Կրասնոդարում 2:1 հաշվով առավելության հասավ Ռուսաստանի սուպերգավաթակիր Կազանի «Ռուբինի» նկատմամբ:
Մովսիսյանն իր թիմի մեկնարկային կազմում էր և 41-րդ րոպեին գրավեց մրցակցի դարպասը:  61-րդ րոպեին էլ նա հստակ իրացրեց 11 մ-ոց տուգանային հարվածը: 4 րոպե անց հյուրերը  նույնպես 11 մ-ոց տուգանային հարվածով կրճատեցին հաշվի տարբերությունը: Ավելին անել նրանց չհաջողվեց:

Դիտվել է 1250 անգամ:
Print Friendly

Leave a Reply