Սնկերից թունավորում

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Օրվա լուր | | July 24, 2012 13:34

Հուլիսի 23-ին ՀՀ առողջապահության նախարարությունը «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ահազանգ է ստացել այն մասին, որ հիվանդանոց են հոսպիտալացվել թվով 6 հիվանդ:
Ահազանգը ստանալուն պես ՀՀ առողջապահության նախարարության մասնագետների կողմից իրականացված համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ թունավորման պատճառ է հանդիսացել տուժածների կողմից հավաքված սնկերի օգտագործումը սննդում: Բժշկական կենտրոնում տուժածներին ցուցաբերված անհրաժեշտ բժշկական օգնության արդյունքում, բժիշկների գնահատմամբ հիվանդների վիճակը բավարար է:
Լոռու մարզում սնկերից առաջացած թունավորումների դեպքերը կանխարգելելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարության մասնագետների կողմից իրականացվել է զանգվածային լրատվամիջոցներով քարոզչական աշխատանք բնակչության շրջանում:
Սնկերի թունավորումից խուսափելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարությունը կրկին զգուշացնում է`
• չհավաքել, չգնել ու սննդում չօգտագործել չստուգված սնկեր,
• սունկը գնել միայն շուկայից և խանութից` համապատասխան իրավասու մարմնի կողմից տրված փաստաթղթի առկայության դեպքում,
• երեխաներին և հղի կանանց խորհուրդ չի տրվում սննդում օգտագործել սունկ,
• թունավորման ախտանշաններ ի հայտ գալուն պես շտապ դիմել բժշկի:

Սնկերից թունավորման նախնական ախտանշաններն են. սրտխառնոց, փսխումներ, գլխապտույտ, գլխացավ, ցավեր որովային շրջանում, փորլուծություն:

Դիտվել է 959 անգամ:
Print Friendly

Leave a Reply