Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը ցավակցագիր է հղել Գալյա Նովենցի մահվան կապակցությամբ

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | July 24, 2012 13:11

ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը Հանրային խորհրդի և իր անունից ցավակցություն է հայտնել ՀՀ ժողովրդական արտիստ Գալյա Նովենցի հարազատներին, բարեկամներին, ընկերներին և նրա մահով վշտացած բոլոր քաղաքացիներին: Ցավակցագրում մասնավորապես ասվում է. «Մեծ ափսոսանքով տեղեկացա Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, անվանի դերասանուհի Գալյա Նովենցի մահվան մասին: Նա հայկական կինոյի և թատրոնի այն երախտավորներից է, որոնք իրենց բացառիկ տաղանդով և կերտած վառ կերպարների շնորհիվ հավերժ ապրում են ժողովրդի հիշողության մեջ՝ մնալով միշտ հարազատ ու սիրելի: Համոզված եմ, որ մեծանուն դերասանուհու անունն իր պատվավոր տեղը կգտնի հայ կինոյի և թատերարվեստի պատմության մեջ:

Հանրային խորհրդի և իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում Գալյա Նովենցի հարազատներին, բարեկամներին, ընկերներին և նրա մահով վշտացած բոլոր քաղաքացիներին»:

Դիտվել է 1105 անգամ:
Print Friendly

Leave a Reply