Դատաիրավական համակարգի ծրագրին դեմ լինել, նշանակում է` դեմ լինել Հայաստանի զարգացմանը. Հրայր Թովմասյան

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | July 24, 2012 13:05


Ցանկացած քայլի, ցանկացած ծրագրի հաջողության գրավականը նրանում է, որ յուրաքանչյուրն իր մասնակցությունն ու դերն է տեսնում այդտեղ և որոշակիորեն մասնակցություն է ունենում այդ ծրագրերի ու քայլերի իրականացմանը”,- այսօր կայացած հանդիպում-քննարկմանը, որտեղ ներկայացվում էր ՀՀ դատաիրավական բարեփոխումների 2012-2016 թթ. ռազմավարական ծրագիրը, իր բացման խոսքում նշեց ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը:
“Մեր երկրում ծրագրերի պակաս չի եղել, և դժվար է գտնել որևէ ծրագիր, որը որքան համախոհ, նույնքան էլ հակառակորդներ չի ունեցել: Բայց երբեմն հաճելի բացառություններ են լինում, և դրանցիցի մեկն էլ, կարծում եմ, այս ծրագիրն է”,- լավատեսորեն հույս հայտնեց նախարարն ու ավելացրեց, որ այս ծրագիրը քայլերի ու միջոցառումների ամբողջություն է`ավելի լավ Հայաստան ունենալու համար:
Թովմասյանի հավաստմամբ` այս ծրագրի օգնությամբ մենք ունենալու ենք դատաիրավական մի համակարգ, որը զերծ է լինելու կոռուպցիոն ռիսկերից ու բյուրոկրատական քաշքշուկներից:
Համոզված լինելով ծրագրի արդյունավետության ու դրական հեռանկարի մեջ` արդարադատության նախարարն ասաց, որ դեմ լինել այս ծրագրին, նշանակում է` դեմ լինել Հայաստանի զարգացմանն ու առկա մարտահրավերները հաղթահարելուն:
Նախարարը նաև խոսեց այս ծրագրի առանձնահատկություների մասին. “Այս ծրագրի գլխավոր առանձնահատկությունը վերջինիս համընդգրկուն բնույթն է: Համընդգրկուն` այն առումով, որ, ի տարբերություն որոշ այլ ծրագրերի, սա չի սահամանափակվել միայն դատական համակարգի բարեփոխումներով, այստեղ մենք կարող ենք տեսնել բարեփոխումների ուղղություններ, որոնք վերաբերում են ինչպես դատական իշխանությանը, այնպես էլ փաստաբանությանը, նոտարիատին, Քաղաքացիական կացության գրանցման ակտերի գործակալությանը, քրեակատարողական համակարգին, ինչպես նաև իրավաբանական կրթությանը”:
Նախարարի օգնական Գեորգի Կուտոյանն էլ իր ելույթում շեշտեց, որ այս ծրագիրն իր մեջ պարունակում է հակակոռուպցիոն բնույթ:

Վահե Մակարյան

Դիտվել է 872 անգամ:
Print Friendly

Leave a Reply