54-ամյա տղամարդը ապամոնտաժել և գողացել է էլեկտրական սնուցման պղնձյա և ալյումինե մալուխները

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | July 24, 2012 12:05
Հուլիսի 21-ին, ժամը 15.30-ին, ոստիկանության Վանաձորի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Վանաձոր քաղաքի Բանիոյի փողոցի թիվ 1 շենքի մոտից բերման են ենթարկել 1958 թ. ծնված Սամվել Մ.-ին:
Պարզվել է, որ նա հուլիսի 20-ին, ժամը 22.30-ի սահմաններում, ապամոնտաժել և գողացել է Վարդանանց փողոցի թիվ 2 հասցում գտնվող ավտոտնակի էլեկտրական սնուցման պղնձյա և ալյումինե մալուխները:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է հետաքննություն:
Դիտվել է 1252 անգամ:
Print Friendly

Leave a Reply