Երեք ավտոպատահար`վեց վիրավոր

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | July 24, 2012 11:40

Հուլիսի 23-ին, ժամը 15.30-ի սահմաններում, «Մերսեդես Բենց G-500» մակնիշի ավտոմեքենան Գյումրիի Մարմաշեն խճուղու և Մուշ-2 թաղամասի խաչմերուկում բախվել է թիվ-50 երթուղու «ԳԱԶ-32213» մակնիշի ավտոմեքենային:
«ԳԱԶ-32213»-ի 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Հուլիսի 23-ին, ժամը 23.30-ի սահմաններում, Գետափ-Մարտունի ճանապարհի 5-րդ կմ-ին իրար են բախվել «ԳԱԶ-3102-311» և «ՎԱԶ-2101» մակնիշի ավտոմեքենաներ:
«ԳԱԶ-3102-311»-ի վարորդը և «ՎԱԶ-2101»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Վարորդները գտնվել են ոչ սթափ վիճակում:
Կատարվում է քննություն:

Հուլիսի 23-ին, ժամը 15.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան Սևան-Ճամբարակ ճանապարհի 28-րդ կմ-ին բախվել է կամրջի արգելապատնեշին, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Դիտվել է 868 անգամ:
Print Friendly

Leave a Reply