Վանաձորում 6 մարդ է թունավորվել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | July 24, 2012 11:36

Հուլիսի 23-ին Լոռու մարզից հայտնել են, որ ժամը 17.10-ին սննդային թունավորման նշաններով (նախնական տվյալներով` սնկից) Վանաձորի թիվ 1 հիվանդանոց են տեղափոխվել Վանաձորի Լենինգրադյան փողոցի թիվ 5/2/2/9ա տնակի բնակիչներ` 1947 թ, ծնված Լուիզա Հակոբյանը և 1996 թ. ծնված Հարություն Վաղոյանը, «Նարեկ» մանկական հիվանդանոց է տեղափոխվել Վանաձորի Լենինգրադյան փողոցի թիվ 5/2/4/12 տնակի բնակիչ, 2002 թ. ծնված Արկադի Կարապետյանը:
Ըստ բժիշկների՝ տուժածների առողջական վիճակը ծանր է:

Նույն օրը, ժամը 22.30-ին սննդային թունավորման նշաններով Վանաձորի թիվ 1 հիվանդանոց են տեղափոխվել նույն քաղաքի Թևոսյան 2 փողոցի թիվ 4 տնակի բնակիչներ` 1952 թ. ծնված Թոֆիկ Քանարյանը և 1958 թ. ծնված Ամալիա Քանարյանը:
Բժիշկների գնահատմամբ՝ տուժածների առողջական վիճակը ծայրահեղ ծանր է:

Հուլիսի 24-ին, ժամը 01.30-ին սննդային թունավորման նշաններով Վանաձորի թիվ 1 հիվանդանոց է տեղափոխվել քաղաքի Լանջային 2 տան բնակիչ` 1995 թ. ծնված Անդրանիկ Առաքելյանը:
Ըստ բժիշկների՝ տուժածի առողջական վիճակը միջին ծանրության է:

Դիտվել է 865 անգամ:
Print Friendly

Leave a Reply