Դիլիջան–Հաղարծին ճանապարհին մեքենա է շրջվել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | July 24, 2012 11:32

Հուլիսի 23-ին, ժամը 15.55-ին ահազանգ է ստացվել, որ Դիլիջան–Հաղարծին վանական համալիրի ճանապարհին տեղի է ունեցել ավտոպատահար և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռևս չպարզված հանգամանքներում «ԳԱԶ-24» մակնիշի 61 ՕՏ 624 պ/հ ավտոմեքենան (վարորդ` 1968 թ. ծնված Արթուր Մխիթարյան) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել:
Հրշեջ-փրկարարները մեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի մաս, զոհեր և տուժածներ չկան:

Դիտվել է 1107 անգամ:
Print Friendly

Leave a Reply