Ամերիկացին փոխել է սեռը` Բրիթնի Սփիրսին նմանվելու համար
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | July 24, 2012 9:44
26-ամյա Կոդի Հայնսը առավելագույնս իր սիրած երգչուհուն նմանվելու համար 100 հազար դոլար է ծախսել` սեռը փոխելու ու պլաստիկ վիրահատությունների վրա:
Տղամարդը երկար տարիներ տառապել է անլիարժեքության բարդույթից` սեփական մարմնի մեջ անհարմարություն զգալով: Ու մի անգամ, տեսահոլովակում տեսնելով Սփիրսին, հասկացավ, որ ցանկանում է նրան նմանվել: Երգչուհու կլոնը դառնալու սևեռուն գաղափարով տարված, 2002-ին նա վճռեց փոխել սեռը:
14-ժամյա վիրահատությունից հետո Կոդին դարձավ Կարա. նա փոխեց մազերի գույնը, շուրթերի ու քթի ձևը:
«Բրիթնին ոճի ու գեղեցկության տիպար է: Բացի այդ, նա խիստ հաջողակ կին է: Բոլորն են ցանկանում նրա հետ հանդիպել»,-ասել է նորաթուխ օրիորդը:
Հիմա Կարան անցել է հաջորդ փուլին. փորձում է կարիերա անել կինոյում:
Իսկ հեռավոր 1999-ին Կոդիի ծնողները` անհանգստացած որդու տարօրինակ հակումներով, նրան տարան բժշկի, որն էլ ախտորոշեց` գենդերային դիսֆորիա:
Հենց այդ ժամանակ էլ նա կանացի հորմոններ սկսեց օգտագործել, որոնք ակտիվացնում են կրծքի աճը, իսկ շուտով ապշեցրեց իր քաղաքի հասարակայնությանը, դպրոցում հայտնվելով Բրիթնիի հայտնի հանդերձանքներից մեկով` կարմիր կոմբինեզոնով: «Հենց սեռս փոխեցի, ամեն ինչ իր տեղն ընկավ: Հիմա ես լիարժեք կյանքով եմ ապրում»,-ասել է Կոդի-Կարան:






Facebook
Tweet This
Email This Post
