Դատավոր Մնացական Մարտիրոսյանը մերժել է բավարարել Վ.Օսկանյանի փաստաբանի բողոքը

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | July 23, 2012 20:46

Այսօր Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում դռնփակ նիստի ընթացքում քննվել է Վարդան Օսկանյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանի բողոքը, որով պահանջվում էր վերացնել ՀՀ ԿԱ ԱԱԾ-ի կողմից 25.05.2012թ. քրեական գործ հարուցելու մասին որոշումը:

Դռնփակ նիստից հետո տեղի ունեցած դատական բաց նիստի ժամանակ դատավոր Մնացական Մարտիրոսյանը հայտարարել է, որ մերժում է բավարարել ԱԱԾ-ի կողմից քրեական գործ հարուցելու մասին որոշման դեմ Տիգրան Աթանեսյանի ներկայացրած բողոքը:

Այս կապացությամբ Վարդան Օսկանյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը հայտարարեց. «Վարդան Օսկանյանի այն պնդումը, որ սա քաղաքական հետապնդում է, դատարանը իր կայացրած որոշմամբ ուղղակի հաստատեց: Դատական նիստի ընթացքում քննիչն ու դատախազը չկարողացան ներկայացնել որեւ լուրջ փաստարկ, որը կհիմնավորեր քրեական գործ հարուցելու որոշումը»:

Իր հերթին Վարդան Օսկանյանը գտնում է, որ եթե հարուցված քրեական գործը հիմքեր ունի, ապա արդեն իսկ պետք է լուրջ փաստարկներ ներկայացվեր. «Դատարանի այսօրվա վճիռը կրկին ամրագրում է իմ համոզմունքը, որ հնարավոր չէ այլ եզրակացության հանգել, քան որ այս ամենը քաղաքական դրդապատճառներ ունի: Արդեն երկրորդ ամիսն է, ինչ գործ է հարուցվել բավական ծանր հոդվածով, բայց առայսօր այդ կապակցությամբ որևէ իրավական հիմնավորում առնվազն ինձ հայտնի չէ»,- ասել է Վարդան Օսկանյանը:

Դիտվել է 1227 անգամ:
Print Friendly

Leave a Reply