«Լույս» հիմնադրամը` Շուշիի ՆԱՄ

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | July 23, 2012 17:21

   Հուլիսի 22-ին «Զարգացնենք Հայաստանը» ծրագրի  շրջանակներում Շուշիի  Նարեկացի արվեստի միությունում հյուրընկալվեցին մի խումբ երիտասարդներ  «Լույս»  հիմնադրամից:

«Լույս» հիմնադրամի կողմից իրականացվող այս ծրագրի նպատակն է արտասահմանում սովորող ուսանողներին կապել հայկական իրականությանը, մշակել միասին մտածելու և համընդհանուր խնդիրները համատեղ լուծելու մոտեցումներ: Հենց այս ծրագրի շրջանակներում էլ  կազմակերպվել էր հանդիպումը:
Հանդիպման ընթացքում ցուցադրվեց կարճամետրաժ ֆիլմ, որը պատմում էր «Նարեկացի» արվեստի միության Շուշիի կենտրոնի ստեղծման ու գործունեության մասին:

Քննարկվեցին նաեւ հետագա համագործակցության  հետ կապված տարատեսակ հարցեր:

Դիտվել է 1751 անգամ:
Print Friendly

Leave a Reply