Գյումրիում շմոլ գազից 26-ամյա երիտասարդ է թունավորվել

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | July 23, 2012 16:13

Հուլիսի 22-ին, ժամը 23.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Գյումրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ շմոլ գազի թունավորումով Ղանդիլյան փողոցի 77/Ա շենքի թիվ 26/27 բնակարանից իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել նույն բնակարանի բնակիչ, 1986 թ. ծնված Վարուժան Դ.-ն:
Պարզել է, որ նա թունավորվել է նույն օրը, ժամը 20.00-ի սահմաններում, տան լոգարանում` ջրատաքացուցիչից տեղի ունեցած շմոլ գազի արտահոսքի հետևանքով:
Կատարվում է քննություն:

Դիտվել է 988 անգամ:
Print Friendly

Leave a Reply