Հարուստ ավար Կատովիցեում
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | July 23, 2012 15:24
Լեհաստանի Կատովիցե քաղաքում ավարտվեց Եվրոպայի ըմբշամարտի պատանեկան առաջնությունը: Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամներից փայլուն մրցելույթներ ունեցան Վահե Սարգսյանը (42 կգ) և Կարեն Ասլանյանը (58 կգ), որոնք, հաղթելով իրենց բոլոր մրցակիցներին, կանգնեցին պատվո պատվանդանի առաջին աստիճանին:
Գեղամ Թորգոմյանը (50 կգ) և Արմեն Հակոբյանը (69 կգ), եզրափակրում զիջելով մրցակիցներին, բավարարվեցին երկրորդ տեղով:
Տարոն Դումոյանը (54 կգ) և Տիգրան Աբրահամյանը (63 կգ) դարձան բրոնզե մեդալակիր:
Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի պատանեկան հավաքականը նվաճել էր 1 ոսկե և 3 բրոնզե մեդալ:






Facebook
Tweet This
Email This Post
