Թուրքիայում վթարի է ենթարկվել ռազմական ուղղաթիռ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 23, 2012 15:06

Թուրքիայում  ռազմական ուղղաթիռի աղետի հետևանքով  հինգ զինծառայող է  զոհվել, ևս յոթը վիրավորվել է : Աղետը տեղի է ունեցել կիրակի օրը երկրի արևելյան Հաքյարի նահանգում: Նախնական տվյալների համաձայն, պատճառը մեքենայի տեխնիկական անսարքությունն էր, հաղորդում է   ИТАР-ТАСС-ը:
Հաքյարիում և Իրաքի հետ սահմանակից  մի շարք նահանգներում տեղակայված են թուրքական զորքեր, որոնք գործողություններ են իրականացնում Քրդական աշխատավորական կուսակցության  գրոհայինների դեմ: Զինված խմբավորումները հյուսիսային Իրաքի իրենց հենակետերից  ներթափանցում են Թուրքիայի տարածք:

Դիտվել է 1267 անգամ:
Print Friendly

Leave a Reply