Պայթյունի կասկածելի հետքեր

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | July 23, 2012 14:42


Հուլիսի 21-ին, ժամը 19.00-ին, ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ «Մասիս» կայարանի Գործարանայինների փողոցում կայանված «Մերսեդես E 200» մակնիշի ավտոմեքենան այրվում է:
Հրդեհը մարվել է նույն օրը, ժամը 19.37-ի սահմաններում` մարտական 1 հաշվարկի ուժերով:
Զննությամբ` ավտոմեքենայի բեռնախցիկի հատվածից հայտնաբերվել են պայթյունի կասկածելի հետքեր:
Բացի նշված ավտոմեքենայից այրվել են նաև հարևանությամբ կայանված «Սուզուկի» և «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենաները:
Դեպքի հանգամանքները պարզվում են:

Դիտվել է 925 անգամ:
Print Friendly

Leave a Reply