Ծովամարտ. բախվել են Հյուսիսային և Հարավային Կորեաների ռազմական նավերը
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | November 10, 2009 15:04
Դեղին ծովում` Պեննենդո կղզուց ոչ հեռու, այսօր առավոտյան մարտի են բռնվել Հյուսիսային և Հարավային Կորեաների ռազմածովային ուժերի նավերը: Բախման հետևանքով հյուսիսկորեական նավը լուրջ վնասվածքներ է ստացել:
Կողմերից յուրաքանչյուրը ներկայացնում է պատահարի պատճառների իր տարբերակը:
Հարավային Կորեայի մեկնաբանությամբ` հյուսիսկորեական հսկիչ մոտորանավակը անօրինական ներխուժել է Հարավային Կորեայի ջրային տարածք: Տեսնելով իրավախախտումը` հարավկորեական ռազմածովային ուժերը նախազգուշական կրակոց են արձակել, սակայն երբ նավը չի փոխել իր ուղղությունը, հարավկորեական ուժերը կրակել են նավի ուղղությամբ: Հետևել են պատասխան կրակոցները: Հյուսիսկորեական նավը ի վերջո նահանջել է: Զոհերի մասին տեղեկություններ չկան:
Սա նման առաջին պատահարը չէ երկու երկրների ջրային սահմանագծին: Նման պատահար է տեղի ունեցել նաև 2002-ի հունիսի 29-ին: Այն ժամանակ երկու կողմից էլ զոհեր և վիրավորներ են եղել:
Հյուսիսային Կորեայի իշխանությունները մերժում են ընդունել Հարավային Կորեայի հետ ջրային սահմանի գոյությունը և այն հաճախ են խախտում:






Facebook
Tweet This
Email This Post
