«Սթրեսային վիճակ հրդեհից հետո» ախտորոշմամբ

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | July 23, 2012 13:59

Հուլիսի 22-ին, ժամը 13.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության հերթապահ մասում հաղորդում է ստացվել, որ Ծովակալ Իսակովի պողոտայի թիվ 52/4 շենքի 8-րդ հարկում բնակարան է այրվում, և տանը երեխա կա:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 12.55-ին, բնակարանի խոհանոցի սեղանին դրված էլեկտրական թեյնիկի կարճ միացումից խոհանոցում հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով այրվել է խոհանոցի սեղանը, էլեկտրական թեյնիկը և խոհանոցի 1 քմ մակերեսով հատակը:
Հրդեհը մարվել է նույն օրը, ժամը 13.27-ին:
«Սթրեսային վիճակ հրդեհից հետո» ախտորոշմամբ 4 և 7-ամյա տղաները տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Դիտվել է 746 անգամ:
Print Friendly

Leave a Reply