Երեկվա յոթ ավտոպատահարից` 12 վիրավոր և մեկ զոհ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | July 23, 2012 13:56

Հուլիսի 22-ին, ժամը 11.30-ի սահմաններում, «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան Կապան քաղաքի Սպանդարյան և Շահումյան փողոցները հատող կամրջի սկզբնամասում բախվել է մեկ այլ «Օպել Վեկտրա»-ի, ինչի հետևանքով վերջինիս ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Հուլիսի 22-ին, ժամը 14.20-ի սահմաններում, Վանաձոր-Ալավերդի ճանապարհի 10-րդ կմ-ին «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենա է շրջվել, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Հուլիսի 22-ին, ժամը 20.00-ին, Սևան-Ճամբարակ ճանապարհի 16-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-21074» և «ՎԱԶ-21214» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-21074»-ի վարորդը և 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Ձեռնարկվում են միջոցառումներ «ՎԱԶ-21214»-ի վարորդի անձը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն:

Հուլիսի 22-ին, ժամը 12.10-ին, «Գրանդ Չերոկի» մակնիշի ավտոմեքենան Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ճանապարհի 13-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ճանապարհի աջակողմյան թմբին, ինչի հետևանքով ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Հուլիսի 22-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Երևան-Եղեգնաձոր ճանապարհի 72-րդ կմ-ին «Ֆոլքսվագեն Պասսատ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից, բախվել հողաթմբին և շրջվել:
Պատահարի հետևանքով վարորդը և 2 ուղևորուհիները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, իսկ մյուս ուղևորուհին` 1986 թ. ծնված Սառա Գալստյանը, տեղում մահացել է:
Կատարվում է քննություն:

Հուլիսի 22-ին, ժամը 15.00-ի սահմաններում, «Օպել Մոնտերո» մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի ճանապարհի 92-րդ կմ-ին` Վայոց Ձորի մարզի Չիվա գյուղի տարածքում, դուրս է եկել երթևեկելի գոտուց ու կողաշրջվել, ինչի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Հուլիսի 22-ին, ժամը 09.00-ին, «ԲՄՎ 520» մակնիշի ավտոմեքենան Առինջ գյուղում դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել էլեկտրասյանը, ինչի հետևանքով ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Դիտվել է 922 անգամ:
Print Friendly

Leave a Reply