Երկու մարդ այրվել և մահացել են

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | July 23, 2012 13:48

Հուլիսի 22-ին, ժամը 22.45-ին, ոստիկանության Վայքի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Վայոց Ձորի մարզի Սարավան գյուղի մոտակայքում ավտովթար է տեղի ունեցել և ավտոմեքենա է այրվում:
Նույն օրը, ժամը 23.30-ին, Վայքի հիվանդանոցից ահազանգ է ստացվել ոստիկանության Վայքի բաժնում, որ ավտովթարի հետևանքով ստացած այրվածքներով հիվանդանոց են տեղափոխվել 2 անձինք:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 22.30-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 166-րդ կմ-ին «Ռենո» մակնիշի ավտոմեքենա է շրջվել ձորը և այրվել, ինչի հետևանքով 2 ուղևորները այրվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, իսկ 2 հոգի, որոնց ինքնությունը դեռևս չի պարզվել, ավտոմեքենայի մեջ այրվել ու մահացել են:
Կատարվում է նախաքննություն:

Դիտվել է 930 անգամ:
Print Friendly

Leave a Reply