Գյումրիում 1 սենյականոց 640 բնակարանների վիճակահանությունը ևս ամբողջապես տեսաձայնագրվեց (video)

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | July 23, 2012 12:40

Բնակարանաշինության պետական ծրագրի 2-րդ փուլով Գյումրու Մուշ 2 եւ Անի թաղամասերում կառուցվող բազմաբնակարան շենքերի մեկ սենյականոց 640  բնակարանների բաշխման վիճակահանությունը տեղի ունեցավ հուլիսի 20-ին, Գյումրու դրամատիկական թատրոնի դահլիճում:

Այս անգամ ևս, նախ  արտոնյալ պայմաններով մասնակցեցին առաջին և երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող այն քաղաքացիները, ովքեր ցանկություն հայտնեցին  բնակարան ստանալ բազմաբնակարանների առաջին հարկերում: Մյուս շահառուները վիճակահանությանը իրականացվեց ըստ երկրաշարժի հետևանքով անօթևան ընտանիքների հերթացուցակում հառվառման հերթական համարների:

«Շիրակ կենտրոնը» ինչպես նախորդ բոլոր, այնպես էլ այս` 1 սենյականոց բնակարանների բաշխման գործընթացը ենթարկում է մոնիտորիգի, այդ թվում վիճակահանությունների ողջ ընթացքը http://shirakcentre.org կայքի միջոցով ուղիղ հեռարձակվեց   և տեսաձայնագրվեց:

Ներկայացնում ենք հուլիսի 20-ին կայացած բնակարաների բաշխման վիճակահանության «Շիրակ կենտրոնի» կողմից կատարած ամբողջական` մոտ 8 ժամ տևողությամբ տեսագրությունը  :

Վերջում ավելացնենք, որ հուլիսի 27-ին Գյումրիում կկայանա նախորդ վիճակահանություններին շահառուների բացակայության պատճառով չբաշխված բնակարանների վիճակահանությունը, որին մասնակցելու իրավունք ունեն նախորդներին տարաբնույթ պատճառներով բացակայած անօթևան ընտանիքները:

 

«Շիրակ կենտրոնը» ՀԿ

Դիտվել է 1252 անգամ:
Print Friendly

Leave a Reply