Վթարված մեքենան այրվել է, մահացել է 2 մարդ, այդ թվում` 11-ամյա երեխա

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | July 23, 2012 11:25

Հուլիսի 21-ին, ժամը 22.53-ին Վայքի ոստիկանությունից տեղեկություն է ստացվել, որ Սարավան գյուղի մոտ ավտոմեքենա է այրվում:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 166-րդ կմ-ի հատվածում «Ռենո» մակնիշի (տաքսի) Լ3717 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորակը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 23.51-ին, մարվել՝ 23.52-ին:

Պատահարի  հետևանքով Երևանի բնակիչներ` վարորդ, 1977 թ. ծնված Արթուր Սարգսյանը և ուղևոր` 1974 թ. ծնված Արևիկ Գրեյանը տարբեր այրվածքներով տեղափոխվել են Վայքի հիվանդանոց, իսկ այնուհետև` «Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն» ՓԲԸ:

Ըստ բժիշկների` Ա. Գրեյանի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է, իսկ Ա. Սարգսյանինը` միջին ծանրության:

Հրշեջ-փրկարարները մեքենայից դուրս են բերել Երևանի բնակիչներ` 1971 թ. ծնված Քրիստինե և 2001 թ. ծնված Արթուր Դանիելյանների այրված դիերը և հանձնել «1-03» ծառայության աշխատակիցներին:

Դիտվել է 1184 անգամ:
Print Friendly

Leave a Reply