Վ.Օսկանյանի բողոքը կքննվի դռնփակ նիստում

ԻՐԱՎՈՒՆՔ, Օրվա լուր | | July 23, 2012 10:52

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, հուլիսի 23-ին սկսեց ՀՀ նախկին արտգործնախարար, ԱԺ «ԲՀԿ» խմբակցության անդամ Վարդան Օսկանյանի ներկայացուցիչ Տիգրան Աթանեսյանի բողոքի քննությունը:

Բողոքում կողմը պահանջում է կարճել  փողերի լվացման հատկանիշներով հարուցված և ԱԱԾ վարույթ ընդունված  քրեական  գործը`  հանցադեպի կամ հանցակազմի բացակայության հիմքով: Ըստ Տ.Աթանեսյանի կողմից ներկայացված բողոքի, քրեական գործի հարուցմամբ խախտվել են իր վստահորդի իրավունքները:

Ինչպես պարզաբանեց գործով նախագահող դատավորը, քանի որ բողոքն առնչվում է մինչդատական վարույթին, ապա բողոքի քննությունը պետք է անցկացվի դռնփակ:

Հիշեցնենք, որ Վ.Օսկանյանը հիշյալ գործով վկա է:

«Փաստինֆո» լրատվական գործակալություն

Դիտվել է 1340 անգամ:
Print Friendly

Leave a Reply