Ամերիկացի ձկնորսներն Ուսամա բեն Լադենի «դեմքով» ծովախեցգետին են բռնել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 23, 2012 10:23

Քենֆիլդների ընտանիքը ծովախեցգետինների հերթական որսի ժամանակ, Վաշինգտոնի  Հաթ կղզիների մոտ անսովոր բան է գտել: Տանն  ուսումնասիրելով ուղևորության կադրերը` նրանք հանկարծ տեսել են, որ իրենց ցանցի մեջ է հայտնվել թիվ 1 ահաբկչի դիմապատկեր հիշեցնող մի խեցգետին:

«Մեզանից ոչ ոք որսի ժամանակ դրա վրա ուշադրություն չի դարձրել: Մենք այն ժամանակ նրան հետ ` ջուրը գցեցինք, քանի որ էգ էր, իսկ օրենքն արգելում է էգերի որսը»,-խոստովանել է տան գլխավորը: Ձկնորսներն ապշած են` ինչպես կարող էր  իրականին այդքան նման պատկեր առաջանալ ծովախեցգետնի փորին:

«Մեզնից ոչ ոք ձեռքով անգամ չի կպել նրան ու հաստատ մենք չէինք կարող  նկարել այն: Մենք կաթոլիկներ ենք ու այդ դիմանկարն ավելի Հիսուսին ենք նմանեցնում, քան թե Բեն Լադենին»:

Դիտվել է 1128 անգամ:
Print Friendly

Leave a Reply