Տեղատարափ անձրևների պատճառով Չինաստանը ջրի տակ է անցնում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 23, 2012 9:42

Չինաստանում ուժեղ ջրհեղեղի հետևանքով  37 մարդ է մահացել: Ամենաշատը տուժել է մայրաքաղաքը.ջրի տակ են փողոցները, կաթվածահար է երթևեկությունը: Միջազգային օդանավակայանում հետաձգվել են հարյուրավոր չվերթներ: Տարհանվել է 14 հազար մարդ: Վերջին 60 տարում սա առաջին անգամն է, որ անձրևների հետևանքով նման իրավիճակ ստեղծվի: Զոհերի մեծ մասը խեղդվել է, մի քանի մարդ հոսանքահարվել: Այդ թվում`  բնակիչների տարհանմանը մասնակցող  մի ոստիկան:

Հորդառատ անձրևներ են սկսվել շաբաթ օրվանից: Այնքան ուժեղ, որ չինական մայրաքաղաքը բառացիորեն  ջրի տակն է անցել: Հիմնական մայրուղիները ջրասույզ են, որոշ տեղերում միայն  լողալ է հնարավոր, մարդիկ տուն են հասնում մինչև ծնկները, երբեմն` մինչև գոտկատեղը ջրի մեջ:

Աղետի հետևանքների վերացման համար իշխանություները 100 հազար մարդ են մոբիլիզացրել: Նրանք փորձում են փողոցները մաքրել ու ջրահեռացում կատարել: Իսկ օդերևութաբանները զգուշացնում են, որ առաջիկա օրերին չեն բացառվում տեղատարափ անձրևները:

Դիտվել է 1220 անգամ:
Print Friendly

Leave a Reply