Մայքլ Ջեքսոնի մայրն անհետացել է

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 23, 2012 9:22

Հանգուցյալ փոփ-թագավորի  հարազատները ոստիկանություն են դիմել Քեթրին Ջեքսոնի անհետացման առիթով, որի ճակատագրի մասին հուլիսի 15-ից անտեղյակ են:

82-ամյա կինը, որը Ջեքսոնների ընտանիքի մեծն է, հեռացել է Կալաբասասում գտնվող տնից մեկ շաբաթ առաջ և մեկնել Նյու Մեքսիկոյի Ալբուկերկ` մասնակցելու  հուլիսի 17-ին կայանալիք իր որդիների համերգին:

Տարեց կնոջ հետ նրա ավագ դուստրն է եղել` Ռեբբի Ջեքսոնը: Մի քանի օր անց Մայքլի 14-ամյա դուստրը` Պերիսը,  փորձել է կապ հաստատել տատի հետ, սակայն ոչ մի կերպ չի կարողացել  գտնել նրան:

Իսկ Մայքլ Ջեքսոնի եղբայրը` ժերմեյնն իր Twitter-յան էջում գրել է, որ մայրն Արիզոնայում է` բժիշկների նշանակմամբ: Քեթրին Ջեքսոնի ու նրա զավակների մեջև տարաձայնություններ են  կնոջ ֆինանսական գործունեության պատճառով: Վաղամեռիկ երգչի եղբայրները կասկածի տակ են առնում Մայքլի կտակի օրինականությունն ու փաստաբաններին մեղադրում են մեքենայությունների մեջ:

Մայքլ Ջեքսոնի մոր անհետացման գործով զբաղվում է Կալիֆոռնիայի  սպանությունների ու թալանի հետաքննության բաժինը:

Դիտվել է 1267 անգամ:
Print Friendly

Leave a Reply