Իսպանիայում մոլեգնում են անտառային հրդեհները, կան զոհեր

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 23, 2012 8:30

Իսպանական Հիրոն քաղաքից ոչ հեռու անտառային հբրդեհների պատճառով 3 մարդ է զոհվել,  17 տեղաբնակ այրվածքներ  ստացել:

«Ֆրանսիայի սահմանից 200 մ հեռավորության վրա բռնկված հրդեհը մի քանի ժամում 7 հազար հա տարածություն   է գրավել: Ուժեղ քամու պատճառով այն շարունակում է արագորեն տարածվել»,- հայտարարել է Կատալոնիայի ՆԳ նախարար Ֆելիպե Պուիգան:

Ներկայումս երկրում փակել են 2 ավտոմայրուղիներ ու երկաթուղին: Տեղաբնակներին տարհանում են ուղղաթիռներով: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են զինվորական ստորաբաժանումներն ու ֆրանսիական կողմի հրշեջները:

Դիտվել է 1372 անգամ:
Print Friendly

Leave a Reply