Թուրքիայում 5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 23, 2012 8:12

Թուրքիայի կենտրոնական մասում, Անդիրին բնակավայրից 10 կմ  հեռու, Կահրանմանմարաշ ավանում 5 մագնիտուդով երկրաշարժ  է գրանցվել:  Ավերածություններ ու զոհեր չկան:

ԱՄՆ երկրաբանական ծառայության կայքի տվյալներով, ցնցումներ են զգացվել  տեղական ժամանակով 12.26-ին: Երկրաշարժի օջախը գտնվում է 7,6 կմ խորության վրա:

Թուրքիայում 2 ուժեղ երկրաշարժեր են եղել 1999-ին, որի հետևանքով 17 հազար մարդ է զոհվել:

Դիտվել է 1073 անգամ:
Print Friendly

Leave a Reply