11 մլն եվրո` Ռոման Պավլյուչենկոյին գնելու համար

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | November 10, 2009 14:48

picture1Սանկտ Պետերբուրգի «Զենիթ» ֆուտբոլային ակումբի ղեկավարությունը առաջարկել է Լոնդոնի «Տոտենհոմի» ներկայացուցիչներին 11 մլն Եվրո` Ռոման Պավլյուչենկոյին գնելու համար: Բացի այդ, ռուսական ակումբի ղեկավարները պետք է համաձայնության գան հարձակվողի հետ, որն Անգլիայում տարեկան վաստակում է 2,5 մլն եվրո: Դժվար է ասել կկայանա որևէ գործարք, թե ոչ: Բանն այն է, որ «Տոտենհեմի» ղեկավարությունն այդ ֆուտբոլիստին վաճառելու համար պահանջում է 16 մլն եվրո: Ի դեպ, 27-ամյա Պավլյուչենկոյին գնել են ցանկանում նաև թուրքական «Բեշիկթաշ», իտալական «Միլան», «Ռոմա», անգլիական «Բիրմինգհեմ Սիթի» ակումբները:

Դիտվել է 1494 անգամ:
Print Friendly

Leave a Reply